Կարեն Կարապետյանը հիշեց Արփինե Հովհաննիսյանին
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը դիտողություն արեց ՀՀ արդարադատության նախարարի ԺՊ Արթուր Հովհաննիսյանին: Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, ինչպե նաև առնչվող օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագիծը գործադիրին ներկայացրեց ՀՀ արդաադատության նախարարի պաշտոնակատր Արթուր Հովհաննիսյանը, ով մանրամասն խոսեց առաջարկվող կարգավորումների մասին: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը զեկույցի վերջում ասաց. «Տիկին Հովհաննիսյանն ավելի կարճ էր զեկուցում»: Արթուր Հովհաննիսյանը համաձայնեց:
