Արփինե Հովհաննիսյանը խոստում տվեց Արտակ Զեյնալյանին
«Պատրաստ եք արդյոք ավելացնելու քաղաքական փոքրամասնության քվոտան»,-Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահի թեկնածու Արփինե Հովհաննիսյանից հետքրքրվեց «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը:
Խորհրդարանում կան ընթացակարգեր, որոնք պետք է պահպանվեն, քանի որ դրանց արդյունքում ծնվում են կոնսենսուսային որոշումներ,ասաց Արփինե Հովհաննիսյանը և հավելեց .
«Ես պատրաստ եմ Սահմանադրությամբ, ԱԺ կանոնակարգ օրենքի շրջանակներում անել ամեն ինչ, որ խորհրդարանական փոքրամասնությունը կարողանա իրացնել իր իրավունքները։ Այո, կանեմ առավելագույնը, որ փոքրամասնությունը իր որոշումների արդյունավետության վրա կասկածներ չունենա»:
