«Շան տղի Նիկոլը քիչ էր մնում համոզեր». Սեյրան Սարոյան
Այսօր Ազգային ժողովում ԱԺ նախագահի փակ գաղտնի ընտրության ժամանակ ,երբ լրագրողներից մեկը հետաքրքրվեց,թե ինչպե՞ս է քվեարկելու ՀՀԿժ-ական պատգամավոր,գեներալ Սեյրան Սարոյանը, վերջինս ի պատասխան քվեաթերթիկը պարզեց՝ ասելով. «Առ, նայի»: «Էտի մենակ քեզ ա ցույց կիտամ, ախչի: Նկարի՞ր գոնե, որ իմանան՝ ես ճիշտ մարդ եմ, էլի: Շան տղի Նիկոլն ընենց խոսաց, քիչ էր մնում համոզեր»,լրագրողի դիտարկմանը ,թե քվերակությունը փակ է ,այսպես արձագանքեց Սարոյանը:
