ԱԺ նախագահի անունը հայտնի է
Վեցերորդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնին հավակնում էին ընտրվեց «Հանրապետական» խմբակցության ներկայացրած թեկնածու Արա Բաբլոյանը և «Ելք» խմբակցությունն առաջադրած թեկնածու Էդմոն Մարուքյանը: ԱԺ նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը : Նրա օգտին քվեարկել է 88 պատգամավոր։ Էդմոն Մարուքյանի օգտին էլ քվեարկել է 12 պատգամավոր։ «Ծառուկյան» և Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունները թեկնածուներ չէին առաջադրել։ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր։ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ իրեն տրված բարձր վստահությունը մեծ պատասխանատվությամբ է ընդունում։ Նա երդվեց բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները։
