«Ծառուկյան» դաշինքի պատգամավորներն ազատ են նախագահի ընտրության հարցում
Խորհրդարանի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելը ինքնանպատակ չպետք է լինի,լրագրողներին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: «Դա քաղաքական որոշում է, և այդ որոշումները չպետք է ինքնանպատակ լինեն», - հայտարարեց Մ.Մելքումյանը։ Հարցին, թե ի՞նչ է որոշվել խմբակցությունում ԱԺ նախագահի ընտրության հարցում, նա պատասխանեց, որ «թողնվել է պատգամավորների ազատ կամքին»։
