Մեր այս քայլով քայլով մենք ցույց տվեցինք, որ երկրում ելք կա.Արտակ Զեյնալյան
ԱԺ պաշտոնում պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջադրումը բխում է ՀՀ սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ օրենքով, ԱԺ-ում մտքերի փոխանակման ժամանակ իր ելույթում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: «ՀՀ սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ օրենքով՝ խմբակցությունը, այդ թվում՝ քաղական փոքրամասնության խմբակցությունը, իրավունք ունի ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրել, սա երաշխավորված իրավունք է: Եթե իրավունքը հնարավոր չէ իրացնել, այն կրում է պատրանքային բնույթ: Մեր այս քայլով քայլով մենք ցույց տվեցինք, որ երկրում ելք կա», - նշեց նա:
