Արդեն քամի եք անում. Վարդան Ղուկասյանը՝ լրագրողին
Աժ-ում լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը ասաց, որ իրենց դաշինքում բզբզացողներ չկան: Հարցին, թե ի՞նչ է հասկանում ընդդիմություն ասելով, Ղուկասյանն ասաց. «Գրիգոր Տաթևացին շատ գեղեցիկ ասում է՝ քամին ծառին ինչի՞ համար է պետք, որպեսզի ծառը ամրացնի իր արմատներին»: Լրագրողին հարցին` հիմա դուք քամի եք անելո՞ւ, որ ՀՀԿ-ն ամրացնի իր արմատները, Վ.Ղուկասյանը պատասխանեց, թե արդեն լրագրողն է քամի անում: Հարցին, թե ինչո՞ւ ոչ մի հանձնաժողովում ինքն ընդգրկված չէ, ասաց. «Համբերեք մի քիչ: Էս երկու ժամվա մեջ ուզում եք ամեն ինչ իմանալ»:
