«Կարող է հանկարծ ձանձրանամ ու ասեմ՝ մանդատը դնում եմ ու հեռանում». Արարատ Զուրաբյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Արարատ Զուրաբյանը մտադիր է մնալ Ազգային ժողովում։«Ասում եմ ձեզ՝ ես շարունակում եմ իմ գործունեությունն այստեղ: Եթե հիմա դուք ամեն օր գաք ու էս հարցն ինձ տաք, կարող է հանկարծ ձանձրանամ ու ասեմ՝ մանդատը դնում եմ ու հեռանում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արարատ Զուրաբյանը: Զուրաբյանի խոսքով` նախապես Գագիկ Ծառուկյանի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել մանդատից հրաժարվելու կամ չհրաժարվելու վերաբերյալ: «Ես որևէ պարտավորություն չունեմ կոնկրետ հրաժարվելու մանդատից։ Բայց ես ինքս կարող եմ որոշել թողնել մանդատը, վերցնել մանդատը, էլի թողնել մանդատը», - ասաց պատգամավոր
