Նիկոլը՝ բարեկամ, իսկ ով է ներքին թշնամին
ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը լրագրողներին է համարում ներքին թշնամի. «Դուք եք, ո՞վ ա թշնամին»:Նման կերպ արձագանքեց գեներալը՝ ի պատասխան լրագրողների հարցերին: Սեյրան Սարոյանի խոսքով` ընդդիմության հետ շատ նորմալ համագործակցում են, որոշ գոծիչների հետ էլ ընկերներ են: «Նիկոլն էլ ա մեր ընկերը, այ մարդ, քաղաքականությունից դուրս մենք չենք կարա՞ ընկերություն անենք, այ քեզի բան... Այ մարդ, հո էս խորհրդարանը աշխարհի վերջը չի՞, փողոց կա, ռեստորան կա, էս պստիիկ երկրի մեջ հարսնիք կա, կնունք կա, ոնց ֆռում ես, սաղ տեղերը նույն մարդիկ են էլի: Յանմ գնալու են Սիբիր, ես էլ չտեսա»:
