«Եթե մերն ա, ուրեմն լավն ա». Գալուստ Սահակյան
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ինչպես նախկինում է հայտարարել, այնպես էլ հիմա` չի պատասխանելու լրագրողների հարցերին:Նա զարմանում է, որ լրագրողները նույն հետաքրքրությունն են իր հանդեպ ցուցաբերում, ինչ առաջ. «Ես ձեզ անընդհատ բացատրել եմ` ես ո՞վ եմ»: Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Արա Բաբլոյանին և արդյոք նրան տեսնում է ԱԺ նախագահի պաշտոնում, ասաց. «Եթե մերն ա, ուրեմն լավն ա»: Սակայն Գ. Սահակյանն այդպես էլ չպատասխանեց որևէ այլ հարցի:
