Հայերի ու թուրքերի բախում. Թրամփ-Էրդողան հանդիպման խորքերը

Ծեծուջարդ հայերի և թուրքերի միջև Էրդողանի այցի օրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին՝ ԱՄՆ-ը, հետևում էին աշխարհի առաջատար լրատվամիջոցները: Հայերն ու թուրքերը ցույց էին անում Սպիտակ տան մոտ` Էրդողանի այցի առիթով: Բողոքի ակցիա էին կազմակերպել հայկական, քրդական և հունական համայնքների ներկայացուցիչները։ Ակցիա էին կազմակերպել նաև թուրքական համայնքի ներկայացուցիչները, բայց արդեն ի աջակցություն նրա։ Ինչպես տեղեկանում էր ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից, հակացույց էին կազմակերպել նաև Վաշինգտոնի թուրքական կազմակերպությունները, որոնք այս կերպ ցանկացել են իրենց աջակցությունը հայտնել Էրդողանին: Ակցիայի ժամանակ թուրքերը, ճեղքելով ոստիկանական ուժերին, հարձակվել են խաղաղ ցույց իրականացնող հայկական, քրդական համայնքի ներկայացուցիչների վրա և  սկսել հարվածել նրանց: Առնվազն 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, կան ձերբակալվածներ: Ավելի վաղ Հայ դատի հանձնախումբը ևս հայտարարություն էր տարածել Էրդողանի Վաշինգտոնի այցի կապակցությամբ: «Սա նախագահ Թրամփի հնարավորությունն է դեմ դուրս գալու Էրդողանին: Ժամանակն է մարտահրավեր նետել Էրդողանի սպառնալիքներին և թուրքական կառավարության քողարկված արշավին, որը միտված է ազդել ԱՄՆ քաղաքականության վրա օտարերկրյա գործակալներին, լոբբիստներին ու ազդեցություն ունեցող այլ անձանց տրվող խնդրահարույց վճարումների միջոցով: Նա կարող է առաջնահերթ համարել ամերիկյան սկզբունքները և մերժել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության հիշատակմանն ուղղված Թուրքիայի արգելքը»,- ասվում է հայտարարության մեջ: Ինչ են քննարկել Թրամփն ու Էրդողանը ԱՄՆ-Թուրքիա փոխհարաբերությունները, ըստ պաշտոնական Անկարայի ճշգրտման փուլում են: Էրդողանը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում Թրամփին ընտանյոք հանդերձ հրավիրել է այցելել Թուրքիա: Բայց չնայած ջերմ խոսքերին ու տեսախցիկների առջև գոհունակ հայացքներին արդոք Թրամփն ու Էրդողանն ընդհանուր հայտարարի են եկել երկու երկրների համար վճռորոշ հարցերում: Անկարան և Վաշինգտոնը քննարկում են Սիրիայում և Իրաքում միասնական գործողությունների տարբերակներ, ասել էր Էրդողանը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը. «Մենք քննարկում ենք միասնական ջանքերը, որ կարող ենք ի կատար ածել Սիրիայում և Իրաքում»,- ասել է Էրդողանը՝ չմասնավորեցնելով, թե ինչ ջանքերի մասին է խոսքը: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի ընդունի ԱՄՆ-ի և Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) համագործակցությունը։ Թրամփի հետ հանդիպումից հետո Էրդողանը ևս մեկ անգամ շեշտել է, որ քրդական այդ ջոկատներն «ահաբեկչական են և սպառնալիք են Թուրքիայի անվտանգությանը»։ «Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբավորումների համար տեղ չկա», - ասել է Էրդողանն ու հավելել, որ անկախ ԱՄՆ-ի ունեցած դիրքորոշումից՝ Թուրքիան շարունակելու է պայքարել YPG-ի դեմ։ Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) զենք տրամադրելու մասին որոշումը, որը խիստ հակազդեցության է արժանացել Թուրքիայում: Իսկ ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը կոչ արեց Վաշինգտոնին «հետ կանգնել բռնած սխալ ուղուց» և նշել, որ այն համոզմունքը, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը կարող է արդյունավետ լինել միայն քուրդ զինյալների հետ համագործակցելու պարագայում, իրականության հետ ոչ մի կապ չունի: Էրդողանի ամերիկյան այցը կարելի՞ է հաջողված համարել Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրման կենտրոնի ամերիկացի փորձագետ Դեյվիդ Ֆիլիփսը Boston Globe պարբերականի իր սյունակում, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպասվելիք հանդիպմանը, նշել է, որ Թրամփի հետ գրկախառնություններից ու լուսանկարվելուց բացի Էրդողանը շատ բան չպետք է ակնկալի, քանի որ ԱՄՆ-ից Էրդողանը կարող է վերադառնալ ձեռնունայն, հայտնում է Tert.am-ը: Ըստ նրա՝ Սիրիայում քրդերի հետ համագործակցությունը դադարեցնել և Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումը պահանջող Էրդողանին կարող են առաջարկել Գյուլենին՝ քրդերի հարցում լռելու պայմանով, քանի որ Սիրիայում հակաահաբեկչական պայքարում քրդական ջոկատները մնում են ամենավստահելի դաշնակիցն ԱՄՆ-ի համար, որից նրանք հրաժարվել չեն կարող: Այնուամենայնիվ, փորձագետը նշում է, որ այս տարբերակն էլ քիչ հավանական է, և Գյուլենի արտահանձնումը չի կարող լինել քաղաքական որոշում. հարցը պետք է լուծվի միմիայն իրավական հարթությունում: Էրդողանի` ԱՄՆ կատարած այցի ժամանակ կտրուկ շրջադարձեր և նոր լուրջ զարգացումներ ակնկալել պետք չէ, գրել բրիտանական Reuters գործակալությունը` հավելելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում Էրդողանը կփորձի հետ պահել ամերիկացի գործընկերոջը Սիրիայի քրդերին աջակցելու հարցում, սակայն այս հարցում Թրամփի կողմից հետքայլ փորձագետները չեն ակնկալում: Միևնույն ժամանակ, այս հանդիպումը կարող է դառնալ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ստեղծվելիք անդունդի սկիզբը, եթե Թուրքիայի սպասումները գոնե որոշ հարցերում չարդարանան։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած Կանդազին տնային կալանքը տրվեց (video) Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու համար․ Գեղամյան Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազանի առաջին խոսքերը (video) Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Գոհար Ղումաշյան ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (video) Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի Չեմ հավատում ադրբեջանցիների գալուն, Ալենը երդվել է․ Սեյրան Չիլինգարյանը հեգնեց (video) Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարացնել Կանդազի կալանքը (video) Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի «Հենց ադրբեջանական առաջին ավտոբուսը մտավ Հայաստան, Փաշինյանը փախչելու է, կամ…»․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո Փաշինյանի վրա ծանր է նստելու ԵԱՏՄ նիստին մասնակցելը․ ինչ է սպասվում (video) «Վրեքներովդ անցնելու են, չեք հասցնելու օֆ էլ անեք, դուք չգիտեք՝ ինչ է սպասվում». Սեյրան Չիլինգարյան (video) «Հրեշ Պուտինի» գաղափարը ներարկել են իրենց պես պրիմիտիվ ուղեղներ․ Հակոբ Բադալյան Սեդա Սաֆարյանը չի՛ կարող մասնակցել վաղվա նիստին. Արամ Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, ստո՛պ․․․ սովածների բունտ է հասունանում»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Երևանում հունիսի 25-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ,ապա Ալիևն իրեն զուսպ կպահեր Արամ Վարդևանյանը խայտառակ փաստեր բերեց գաղտնալսումների վերաբերյալ (video) Իսրայելական բանակը դուրս է եկել Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց. Reuters Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (video) Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am