Պետք է գնան եկեղեցի, երդվեն. Վահրամ Բաղդասարյանը`«Ելք»-ին
«Պետք է գնան եկեղեցի, երդվեն»: Նման կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խոսելով «Ելք» դաշինքի անդամների երդման արարողության ժամանակ ԱԺ դահլիճից բացակայելուն: Այնուհետև ասաց, որ աշխատաժամերը ավելանում են, և նոր խորհրդարանը լիագումար նիստերն արդեն կգումարի ժամը 10:00-ից, իսկ դրան հաջորդող շաբաթվա ընթացքում խմբակցության նիստ կգումարվի, որտեղ խմբակցությունները կվերլուծեն հանձնաժողովներում քննարկված հարցերը:
