«Պետք է մոռանալ նախընտրական փուլում միմյանց հասցեին հնչեցրած մեղադրանքները». Սերժ Սարգսյան

Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներից յուրաքանչյուրը պատասխանատու է ոչ միայն իր քաղաքական ուժի առջև, այլ, նախ և առաջ ընտրողի առջև, ովքեր այդ պատգամավորների հետ հույս են կապել: Այս մասին քիչ առաջ խորհրդարանում՝ դիմելով պատգամավորներին, հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Բոլոր ժամանակներն էլ իրենց խնդիրներն են առաջացնում. մենք այս դահլիճում կայացրած որոշումների արդյունքում ավելի քիչ խնդիրներ ունեցող հայրենիք պիտի փոխանցենք մեր սերունդներին, ավելի հզոր, իր ոտքերի վրա ամուր կանգնած պետություն պիտի փոխանցենք մեր սերունդներին: Ակնհայտ է այն լիազորությունների մեծ ծավալը, որը շատ կարճ ժամանակ հետո ունենալու են պատգամավորներն ու կառավարության անդամները: Եթե կիսանախագահական համակարգում գոյություն ուներ այս երկու մարմիններից փաստացի ավելի բարձր կանգնած մի ինստիտուտ՝ Հանրապետության Նախագահի ինստիտուտը, որը դեռ կարող էր շտկել հնարավոր սխալները կամ ապահովագրեր այս մարմիններին հնարավոր թերացումներից, ապա խորհրդարանական կառավարման ձևի պայմաններում այդպիսի ինստիտուտ այլևս գոյություն ունենալ չի կարող: Ուստի պետք կլինի ապավինել միայն սեփական ուժերին, փորձին, շրջահայացությանը: Լիազորությունների մեծացումը հենց այնպես չի լինում: Ձեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է ոչ միայն իր քաղաքական ուժի առջև, այլ, նախ և առաջ ընտրողի առջև, այն բոլոր մարդկանց առջև, ովքեր այստեղ նստածների օգտին քվեարկելով, նրանց հետ հույս են կապել, ավե լի լավ հայրենիք ունենալու հույս, ավելի անվտանգ ու ավելի արդար հայրենիք ունենալու հույս: Ու մենք՝ այստեղ գտնվողներս, իրավունք չունենք հուսախաբ անելու այդ մարդկանց: Իսկ հուսախաբ չանելու համար մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ այս դահլիճում տիրի փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության մթնոլորտ, որ այս դահլիճում տարաձայնությունները լուծվեն բանակցությունների և քննարկումների միջոցով, որ ձեզնից յուրաքանչյուրն իր նեղ անձնական, շրջապատի և, վերջապես, իր կուսակցության շահից վեր դասի պետության ու հայրենիքի շահը: Հուսախաբ չանելու համար անհրաժեշտ է նաև, որ այստեղ նստած յուրաքանչյուր ոք գիտակցի, որ կարծիքների տարբերությունը, նույնիսկ հակասությունը բնավ չպետք է թշնամացնի ձեզ: Մենք պարտավոր ենք գիտակցել, որ մեծամասնություն լինել չի նշանակում բոլոր հարցերի ճիշտ լուծումներն իմանալ, որ քաղաքական մեծամասնությունն ու քաղաքական փոքրամասնությունը ոչ թե հակառակորդներն են, այլ մեր պետության առաջ կանգնած խնդիրների լուծման տարբեր ճանապարհներ տեսնող մարդիկ: Հուսախաբ չանելու համար պետք է մոռանալ նախընտրական փուլում միմյանց հասցեին հնչեցրած մեղադրանքները. արդար լինելու համար պետք է նկատեմ, որ այս ընտրությունների ժամանակ դրանք ավելի չափավոր էին, քան նախկինում: Անցյալում պետք է թողնել նաև այս ամբիոնից միմյանց փոխադարձ մեղադրանքներ ներկայացնելը որպես գլխավոր ու վերջնական անելիք համարելը: Պառլամենտական բանահյուսությանը միգուցե և բնորոշ են սրամտությունները, բառախաղերը, բայց ես հակված եմ այս ամբիոնից սուր, քննադատական, սակայն հիմնավորված, փաստարկված ելույթներ լսել, քաղաքական ճաշակ ու կողմնորոշում ձևավորող խոսք ունկնդրել: Վստահ եմ, որ նման ելույթներ հնչեցնելու կարողություն ունեցող պատգամավորների պակաս այս դահլիճում չկա: Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել ևս մի երևույթի վրա: Երբ ծանոթանում ես քվեարկություններին, տեսնում ես, որ որոշ պատգամավորներ օրենքների 95 և ավելի տոկոսին դեմ են քվեարկել: Առկա է մի ընկալում, որ ընդդիմադիր պատգամավորը, ով կողմ է քվեարկել իշխանության նախաձեռնությանը, այլևս ընդդիմություն չէ, կամ ավելի վատ՝ ծախված է: Այս տրամաբանությունն ու մտածողությունը լավ բանի չեն հանգեցնի: Ես ուզում եմ, որ քվեարկելիս ոչ թե այս տրամաբանությամբ առաջնորդվեք, այլ քվեարկության հիմքում դնեք մի պարզ ճշմարտություն. այդ որոշումն ինչ օգուտ ու ինչ վնաս է տալու մեր պետությանը, մեր հայրենիքին: Այս օրերին ինձ առավել հաճախ տրվող հարցերից մեկն այն է, թե արդյոք ես գոհ եմ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներից: Որպես Հանրապետական կուսակցության նախագահ, ես գոհ եմ մեր կուսակցության արձանագրած արդյունքներից: Ինչ վերաբերում է մյուս կուսակցությունների ստացած մանդատներին, ապա ես հարգում եմ մեր ընտրողների ազատ կամարտահայտությամբ ձևավորված կարծիքը և պատրաստ եմ աշխատել ներկայացված բոլոր կուսակցությունների հետ՝ անկախ մեր քաղաք ական հայացքներից, ակնհայտ կամ թաքնված տարբերություններից: Հարգելի՛ գործընկերներ, Սահմանադրական բարեփոխումների միջոցով մենք լավ հիմք ենք ստեղծել հաղթահարելու Սահմանադրության և իրական կյանքի միջև առկա անջրպետը: Մենք այսօր, առավել քան երբևէ, վճռական ենք սահմանադրականության ու հասարակական հարաբերությունների սահմանադրականացման ճանապարհով գտնելու քաղաքական, սոցիալ-տնտեսական և այլ բնույթի հիմնախնդիրների լուծման իրավական ճանապարհները: Մենք, առավել քան երբևէ, հավատում ենք այն ճշմարտությանը, որ կայուն զարգացման, առաջընթաց ի, անվտանգության, արդարության հաստատման երաշխիքը սահմանադրականության դեֆիցիտի հաղթահարումն է: 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները լավ հիմք են դրել պետությունում քաղաքական, տնտեսական և վարչական ներուժի սերտաճումը բացառելու, քաղաքական ուժերի նպատակների ու գործունեության, ինչպես նաև իշխանության քաղաքական ու հանրային վարքագծի սահմանադրականացումը երաշխավորելու և ապահովելու համար: Եվ, վերջապես, 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները նոր փուլ են իրավունքի գերակայության սկզբունքի հետևողական կայացման և մարդու հի մնական իրավունքների ու ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերի կատարելագործման ճանապարհին: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում ստեղծել ենք սահմանադրական արդյունավետ հենք, որպեսզի մարդու իրավունքները լինեն սահմանադրորեն ճանաչված, օրենսդրորեն երաշխավորված, համարժեք կառուցակարգային լուծումներով ապահովված ու պաշտպանված։ Որպեսզի հարգվի ու երաշխավորվի օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, որպեսզի օրենքները և այլ իրավական ակտերը համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին, լինեն կանխատեսելի, հստակ, զերծ բացերից ու երկիմաստություններից։ Որպեսզի երաշխավորվի կամայականության արգելքի սկզբունքը, և հստակեցված լինեն հանրային իշխանության մարմինների հայեցողության սահմանները, որպեսզի պետությունը դրական պարտականություն կրի իրավունքների երաշխավորման, ապահովման ու պաշտպանության հարցում և ստանձնի համարժեք հանրայինիրավական պատասխանատվություն։ Որպեսզի իրավունքներին ցանկացած միջամտություն և իշխանության ցանկացած գործողություն բխեն համաչափության սկզբունքից, որպեսզի իրավական վեճերը լուծվեն բացառապես իրավական ճանապարհ ով, արդյունավետ լուծման անհրաժեշտ կառուցակարգեր ունենան, որպեսզի արդարադատությունը լինի անկախ և անկողմնակալ»,- ասաց Ս. Սարգսյանը:

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Երևանում վառվում է հավերժական կրակը։ 1.5 միլիոն կորած կյանք։Ցեղասպանություն․ Ֆրանսիացի նախարարներ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն Հայոց ցեղասպանության տարելիցին համերաշխություն եմ հայտնում աշխարհի հայ համայնքներին․ Ֆրենկ Փալոն Ցեղասպանության թանգարան ինստիուտի կայքը անդրադարձել է Վեհափառի այցին, ժամեր անց հեռացվել է գրառումը Մակրո՛ն, դե մի բան էլ խոսիր քո ձեռքով նաև բերված նոր ցեղասպանության մասին․ Նահապետյան (video) Զախարովան՝ Ստեփանակերտի տաճարի ոչնչացման մասին. «Ու՞ր են ՀՀ պաշտոնյաների արձագանքները» (video) Պուտինի այսօրվա ուշագրավ հայտարարության հետքերով․․․ Հայկ Նահապետյան (video) Աննա Հակոբյա՛ն, էդ ի՞նչ են քեզ ստիպել․ Արամ Սարգսյան (video) Սասուն Միքայելյա՛ն, մի բենզակալոնկի համար էլ ո՞նց ես խայտառակվելու (video) Ինչո՞վ են կարևոր ՀՀ-ի գալիք ընտրությունները Մոսկվայի համար․ Հայկ Այվազյան (video) Աննա՛, ասե՞մ՝ ինչ էիր կորցրել Ծիծեռնակաբերդում․ քաղաքացի (video) «Խորոված լափելով, ո՞ր քաղաքացուն ես հիշելու, Նիկո՛լ»․ Արամ Սարգսյան (video) Ի՞նչ զգուշացրեց Մարիա Զախարովան (video) «Ադրբեջանի ԱԳՆ-ի վայնասունը․ ի՞նչ են պահանջել Նիկոլից»․ Հայկ Նահապետյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Նահատակ սրբերի հիշատակով մենք կանգնած ենք հավատքի վկայության առջև, որովհետև նրանք ընտրեցին հավատքը. Հայր Գարեգին Իրանը ջարդեց ԱՄՆ-ի ամենամեծ ուժը․․․ որը՞ կլինի Պուտինի քայլը․ Հայկ Այվազյան (video) Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հոգեհանգստի պատարագ է մատուցվել Դիարբեքիրի փաստաբանների պալատը Թուրքիային կոչ է արել առերեսվել անցյալի հետ Ապրիլի 24-ը միայն սգո օր չէ, սա այն օրն է, որը մենք ընտրում ենք ապրելու համար․ Տաթևիկ Կարապետյան Հայոց Ցեղաuպանnւթյան սուրբ նահատակների ոգեկոչման արարողություններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը կմարսի՞ Պուտինի այսօրվա հայտարարությունը․ Արամ Սարգսյան (video) Սա հնարավորություն է հիշելու, փոխանցելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը կապում է Ֆրանսիան ՀՀ-ին Արաղչին պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է հրադադարի վերաբերյալ հարցեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am