Արթուր Բաղդասարյանը Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակով, գնացել է Մոսկվայից իր «հաղթանակը» բերելո՞ւ
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ երեկ գիշեր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մեկնել Է Մոսկվա։ Նրան տեսել են օդանավակայանում։ Փորձեցինք ՕԵԿ առաջնորդի մամուլի խոսնակ Արթուր Միսակյանից պարզել, թե ինչն Էր ուղևորության նպատակը։ Վերջինս նշեց, որ Արթուր Բաղդասարյանը ՌԴ Է մեկնել «Ռոսնեֆւոի» և ՄՏՍ-ի տնօրենների խորհրդի անդամի աշխատանքային պարտականությունների հետ կապված։ Հետաքրքիր Է, որ այցը եղել Է փետրվարի 21-ին՝ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածննդի» հիմնադիր համագումարի նախօրյակին։ Գուցե ՕԵԿ նախագահը, Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակով, գնացել Է Մոսկվայից իր «հաղթանակը» բերելու»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
