«Հովիկ Աբրահամյանը նեղացած չէ իշխանություններից». Արգամ Աբրահամյան
««Ծառուկյան» դաշինք խմբակցությունը, եթե իշխանություն չէ, ուրեմն ընդդիմություն է: Ես խմբակցության անդամ եմ, խմբակցությունն ինչ դիրքորոշումով շարժվի առաջ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» դաշիքնի պատգամավոր, Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը` ի պատասխան հարցի, թե ինքն ընդդիմադի՞ր պատգամավոր է լինելու: Հարցին, թե ինքն է՞լ է իշխանության հրաժարական պահանջում, պատասխանեց. «Բայց ո՞վ է պահանջում հրաժարական»: Արձագանքելով հարցին՝ ճի՞շտ է, որ իր հայրը նեղացած է իշխանություններից, Արգամ Աբրահամյանն ասաց. «Ոչ, նեղացած չէ»:
