Սասուն Միքայելյանը խանդի տեսարաններ է ցուցադրում

Հանրապետության ողջ տարածքում աշխարհազոր ստեղծելու մասին Պաշտպանության նախարարության հայտարարությունից հետո շուրջ երկու ամիս է լուրեր են շրջանառվում, որ այդ իդեան ներիշխանական գզվռտոցի առիթ է հանդիսացել Նիկոլ Փաշինյանի եւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջեւ: Ինչու է ստեղծվում աշխարհազորը, եթե Հայաստանը կանոնավոր բանակից բացի մի հատ էլ Երկրապահ ունի, շատերի մոտ է հարցը ծագում: Ոմանք գտել էին նաեւ պատասխանը, այն լինելու է ԵԿՄ-ի այլընտրանքը եւ օգտագործվելու է ներքաղաքական նպատակներով: Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, չի վստահում նախկինների դասին պատկանող Սասուն Միքայելյանին եւ առաջիկա ընտրություններին ընդառաջ ապահովագրում է իրեն աշխարհազորով: Տեղեկություններ կային, որ Միքայելյանը խիստ վրդովված է այս նախաձեռնությունից, նա տեւական ժամանակ չէր ցանկանում խոսել այդ մասին, անկախության տոնին նա վերջապես խախտեց լռությունը եւ միգուցե ոչ ուղիղ տեքստով, բայց ցույց տվեց իր դժգոհությունները .«Ես կողմ եմ աշխարհազորի ձևավորմանը, բայց մեծ քանակությամբ։ Երկրապահը կա, երկրապահ։ Այսօր եթե վերցնենք առաջին, իսկ հրահանգի դեպքում 10 հազար մարդ, գոնե 8 հազար մարդ զորավարժությունների ժամանակ մենք դուրս ենք եկել, չէ՞։ Պատրաստի կառույց է, աշխարհազորին չխանգարող, թո՛ղ աշխարհազորը ձևավորվի, ես կողմ եմ աշխարհազորին, բայց թո՛ղ նորմալ ձևավորվի։ Հետագայում խնդիրներ կլինեն, ինչ կլինեն, չգիտեմ, բայց այսօր կա ԵԿՄ-ն՝ որպես հասարակական կազմակերպություն։ Եվ ես շուտով հրաման եմ տալու, որ Երկրապահը, մենք գիտենք ինքնամաքրման ենք գնացել, հեսա բացելու եմ երկրապահը։ Այսինքն՝ պատերազմող մարդիկ աշխարհազոր կլինի, երկրապահ կլինի չի խանգարի։ Եթե հետագայում լուրջ աշխարհազոր ձևավորվի Երկրապահի անունը թո՛ղ մոռանան բոլորը, որ հանկարծ Երկրապահի անունը կփոխվի, որովհետև դա ստեղծել է Վազգեն Սարգսյանը, դա անջնջելի է։ Իսկ կից աշխարհազորին կարող է հետագայում լինել»,- այսպիսի հուզառատ կարծիք է հայտնել նա:
Թե ինչից է դժգոհ պարոն Միքայելյանը, ով թավշյա հեղափոխությունից հետո հայտարարում էր, որ ԵԿՄ-ն պետք է լուծարվի, իսկ երբ հերթը հասավ իրեն ու որոշեցին այդ պոստը իրեն վերապահել, հանկարծ մոռացավ նախկին հայտարարությունները, զբաղեցրեց Մանվել Գրիգորյանի տեղը, բայց ի տարբերություն գեներալի ավերեց կառույցը: Տարածքային կառույցներում այժմ ամայություն է, նախկինները հեռացել են, նորեր չկան, որեւէ մեկը չի ցանկանում այս մարդկանց հետ ճանապարհ գնալ, Սասուն Միքայելյանին հաջողվեց ԵԿՄ-ն միավորել գաղափարի շուրջ մի պարզ պատճառով, քանի որ գաղափար էլ չկա: Մի կողմից՝ Միքայելյանը խանդի տեսարաններ է բեմադրում, մյուս կողմից կհաջողվի՞ նրան՝ այս ավերակաց թագավորին, պատերազմի ժամանակ 2-3 հազար երկրապահ հանել սահման, ինչպես անում էր Մանվել Գրիգորյանը: Հատկապես, որ պատերազմի վտանգը դամոկլյան սրի պես կախված է մեր գլխավերեւում եւ ինչպես Սասուն Միքայելյանի խոսքից է երեւում, գոնե նա հասկանում, տեսնում է Թուրքիայից սպասվող վտանգը: Բայց այս ավերակացով, ջլատված ռեսուրսներով, երբ իր աչքի առջեւ հերոսներ են վարկաբեկվում, երբ բանակում չծառայած իր դասալիք ղկավարը հրապարակավ նսեմացնում է այդ հերոսներին, արժեզրկում, փոշիացնում ամեն բան, ինչով եւ ում հետ է Սասուն Միքայելյանը վաղը պահելու սահմանը:

Անի Սահակյան

դիտվել է 1892 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել Դուք հասկանու՞մ եք՝ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի խոսքերը փոխանցեց (video) Զատուլինը զգուշացրել է Փաշինյանին․ Սուրեն Սուրենյանց (video) Սամվել Կարապետյա՛ն, «Հայաստան» դաշինք, ճիշտ ժամանակն է, ի՞նչ եք անում, ձևը չգիտե՞ք... (video) Ընտրական գործընթացում եղել են բազմաբնույթ խախտումներ․ «Արդար քվե»-ի զեկույցը Այս պահին միայն Սամվել Կարապետյանը կարող է այդ քայլն անել․ Լևոն Զուրաբյան (video) Հաջիևը եկել էր Նիկոլին ասելու․ «Դու չե՛ս տիրապետում իրավիճակին»․ Սուրեն Սուրենյանց (video) «Կարմիր գլխարկում» ավելի շատ կրիմինալ կա. Արմեն Աշոտյանի գլխին հեքիաթ են սարքում. Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am