Տեղյակ չեմ՝ բզբզվե՞լ են, թե՞ բզել. Մանվել Գրիգորյան
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ մշտապես աշխատում է ու ամենևին էլ պարտադիր չէ ելույթներ ունենալ։ Ընդունելություն էլ ենք անում, օրենքների հետ էլ ենք աշխատել,ասաց Մանվել Գրիգորյանը: «Եթե իմ ինքնակենսագրությանը ծանոթանաք, կիմանաք՝ ես 24 ժամ ակտիվ եմ բոլոր տեղերում։ Խորհրդարանում էլ», - հայտարարեց Մ.Գրիգորյանը։ Լրագրողների խնդրանքով անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե «Ծառուկյան» դաշինքում բզբզացողներ են եղել, հնարավո՞ր է իշխանությունից էլ են եղել այդ բզբզացողները, պատասխանեց. «Ես ընդհանրապես նման երևույթներից տեղյակ չեմ՝ բզբզվե՞լ են, թե բզել»։
