ԱԺ-ն նախագահի երկու թեկնածու է առաջադրվել
Վեցերորդ գումարման խորհրդարանը սկսել է Ազգային ժողովի նախագահ ընտրելու հարցի քննարկումը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջարկում է Արա Բաբլոյանի թեկնածությունը: «Ես կարծում եմ, որ մեր առաջարկած թեկնածուն ընկալելի և ընդունելի է հայ ժողովրդի համար»,- ասաց Վ. Բաղդասարյանը՝ կոչ անելով քվեարկել Արա Բաբլոյանի օգտին ԱԺ նախագահի պաշտոնում: «Ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել Գալուստ Սահակյանին իր արդյունավետ աշխատանքի համար: Համոզված եմ, որ Ազգային ժողովը կօգտագործի Գալուստ Սահակյանի փորձը եւ համատեղ համագործակցությունը՝ ավելի արդյունավետ աշխատելու համար: Իսկ այժմ մեր թեկնածուի մասին: Արա Բաբլոյանը հանրությանը հայտնի անձնավորություն է՝ որպես մասնագետի, բժշկի առաջին հերթին եւ բավականին փորձ ունի եւ գործադիր մարմնում, եւ Ազգային ժողովում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ առաջարկում են Էդմոն Մարուքյանի թեկնածությունը:
