Եթե մարդիկ Սերժ Սարգսյանի կուսակցությանը 51 տոկոս ձայն են տվել, ուրեմն ընդունել են. Գագիկ Ծառուկյան
Պատասխանելով իր՝ ԱԺ-ում պասիվության մասին հարցին՝ ասաց Գագիկ Ծառուկյանը հայտարարեց. «Մի քիչ լավատես եղեք, դուք գիտե՞ք Ծառուկյանը ինչքան գործա արել»: Ծառուկյանն անդրադարձավ իր թիմակիցների՝ մանդատները վայր դնելու մասին հարցին.«Կդնեն էլ, չեն էլ դնի»: Իսկ ինչու են նրանք դիմել ԿԸՀ՝ բողոքով. «Կեսը շտապել են, կեսը տեղեկացված չեն եղել, կեսին էլ ես եմ ուղարկել»։ Գագիկ Ծառուկյանը հիասթափված չէ ժողովրդից՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով քիչ ձայներ ստանալու համար։ «Ոչ մի հիասթափություն, ոչ մեկից էլ հիասթափված չեմ։ Բոլորի ցավն էլ տանեմ։ Ով ձայն ա տվել, շնորհակալ եմ, ով էլ չի տվել, էլի շնորհակալ եմ», - ասաց Ծառուկյանը։ Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության ստացած ձայներին, Ծառուկյանը նկատեց. «Սերժ Սարգսյանի կուսակցությանը եթե 51 տոկոս ձայն են տվել, ուրեմն ընդունել են, հույս են կապում այդ կուսակցության հետ, և հնարավորություն կտրվի և՛ քեզ, և՛ ցանկացած քաղաքացու, որն արդար, նորմալ ընտրություն կատարեց։ Մարդիկ ձայնը տվել են Հանրապետական կուսակցությանը, թող նրանից էլ պահանջեն»։
