Եղել է դեպք, երբ այլ պատգամավորի փոխարեն քվեարկել եմ.Բաբլոյանն անկեղծացավ
Եղել է դեպք, երբ ինքն այլ պատգամավորի փոխարեն քվեարկել եմ,նման անկեղծ խոստովանություն արեց Ազգային ժողովի նախագահի թեկնածու, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը : ԱԺ նախագահի թեկնածու, «Ելք» դաշինքից ընտրված Էդմոն Մարուքյանն Արա Բաբլոյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում, որ նախկինում եղել են դեպքեր, երբ պատգամավորները մեկը մյուսի փոխարեն քվեարկել են: «Կարող եմ խոստովանել, որ ինքս քվեարկել եմ, որի համար ներողություն եմ խնդրել ամբողջ հանրության առջեւ: Կարծում եմ, որ դա ճիշտ չէ քվեարկել ուրիշի փոխարեն»,- ասաց Արա Բաբլոյանը: Էդմոն Մարուքյանը շնորհակալություն հայտնեց :
