​Բեյրութից Վաշինգտոն`Անկարայի նետած ձեռնոցները

Էրդողանի Վաշինգտոն կատարած այցի դեմ կազմակերպված հայկական-հունական-ասորական-քրդական միացյալ խաղաղ ցույցի ընթացքում, էրդողանական թուրքերի կողմից ցուցարարների դեմ կատարված հարձակումը, սովորական պահի անմիջականության տակ ստեղծված պատահարի տեսությունից շատ հեռու է։ Նախ, հայտարարված ցույցի դեմ հակացույց կազմակերպելը նախապատրաստված, ծրագրված եւ ցույցին փոխանցելիք ուղերձները չեզոքացնելու միտող քաղաքական գործողություն էր, առաջին հերթին այն տպաւորութեամբ, որ կազմակերպվել էր Վաշինգտոնում թուրքական համայնքի կողմից։ Բախումների սկիզբի պատճառը թեեւ ներկայացվում է իբրեւ քրդական դրոշի հետ կապված երեւույթ, այսուհանդերձ զարգացումն ու մասնակիցների կարգավիճակը քրդական դրոշի երեւույթին տալիս են պատճառականության պատրվակային բնույթ։ Էրդողանի վարած քաղաքականության դեմ ցույցը առիթ էր Անկարայի անվտանգության վարիչների ներքին բռնությունները արտածելու Թուրքիայից դուրս. ինչպես Թուրքիայի սահմանադրության հանրաքվեի ընտրարշավը պետք է կազմակերպվեր նաեւ Թուրքիայից դուրս, այնպես նաեւ ներքին բռնամիջոցը պետք է ինքն իրեն դրսեւորեր Թուրքիայից դուրս, այլ քաղաքներում։ Այս ուղերձը ուղղված լինելով առաջին հերթին Էրդողանի քաղաքականության դեմ դիրքորոշված համայնքներին եւ ազգաբնակչություններին, ուղերձ էր նաեւ այս դեպքում Վաշինգտոնին։ Հարձակումը, խոշտանգումը, բռնությունը խաղաղ ցուցարարների դեմ ուղղված լինելով, ուղղվել էր նաեւ ամերիկյան ոստիկանության դեմ։ Իսկ այստեղ ամենաուշագրավ բաժինը այն էր, որ խաղաղ ցուցարարների դեմ հարձակվողները, առաջին հերթին, հակացուցարարները չէին։ Հիմնականում, Էրդողանի պաշտոնական թիկնազորի մաս կազմողները, այլ խոսքով Անկարայի անվտանգության համակարգի աշխատակիցներն են, ովքեր հարձակվում են Էրդողանի քաղաքականության դեմ հակադրված հայ, ասորի, հույն եւ քուրդ ցուցարարների դեմ։ Այս նախադրյալները հուշում են, որ Թուրքայից դուրս եւս Էրդողանի քաղաքականությանը դեմ արտահայտվելու «համարձակություն» ունեցողները բռնության պիտի ենթարկվեն այնպես, ինչպես բռնության են ենթարկվում Թուրքիայում։ Այս նախադրյալների իրողականությունը աւելի համոզիչ է դառնում, երբ մտաբերում ենք Բեյրութում թե՛ Գալիպոլիի մասին ցուցադրված ֆիլմի ընթացքում քաղաքակիրթ հակազդեցության դեմ կատարված ֆիզիկական խոշտանգումները եւ թե՛ Բեյրութի առեւտրական կենտրոնում թուրքական արտադրությունների դեմ օրենքի սահմաններում դրսեւորված բողոքի ելույթները խուլիգանական բռնությամբ լռեցնելու թուրքական փորձերը։ Երկու դեպքում էլ հակազդեցությունները կրում էին տեղի թուրքական դեսպանության անվտանգության աշխատակիցների ձեռագիրը. եւ ոչ միայն ձեռագիրը, այլ նաեւ նրանց ուղղակի մասնակցությունը։ Անկարայի կողմից նոր ձեռնոց, նոր մարտահրաւեր է նետվում։ Հայկական կողմից նախաձեռնված, թե հայկական մասնակցությամբ Անկարայի քաղաքականությանը դեմ դրսեւորելի որեւե բողոքի գործողություն պետք է այսուհետև հաշվի առնի հակագործողության նախապատրաստությունը, հակացույցը, հարձակումը, խոշտանգման փաստերը։ Թուրքական այս վարքագիծը սակայն պարտավոր է որ հաշվի առնվի այս դեպքում Սպիտակ տան անվտանգության համակարգի կողմից եւ իհարկե բողոքի գործողություն կազմակերպողների կողմից։ Նման վարքագիծը կստանա իր պատասխանը. իսկ այս բոլորը հուշում են, որ խաղաղ ցուցարարները այլապես պատրաստված պիտի լինեն, համարժեք պատասխան տալու համար։ Նետված ձեռնոցները վերցնողներ անպայման կլինեն ։ ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Երևանում վառվում է հավերժական կրակը։ 1.5 միլիոն կորած կյանք։Ցեղասպանություն․ Ֆրանսիացի նախարարներ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն Հայոց ցեղասպանության տարելիցին համերաշխություն եմ հայտնում աշխարհի հայ համայնքներին․ Ֆրենկ Փալոն Ցեղասպանության թանգարան ինստիուտի կայքը անդրադարձել է Վեհափառի այցին, ժամեր անց հեռացվել է գրառումը Մակրո՛ն, դե մի բան էլ խոսիր քո ձեռքով նաև բերված նոր ցեղասպանության մասին․ Նահապետյան (video) Զախարովան՝ Ստեփանակերտի տաճարի ոչնչացման մասին. «Ու՞ր են ՀՀ պաշտոնյաների արձագանքները» (video) Պուտինի այսօրվա ուշագրավ հայտարարության հետքերով․․․ Հայկ Նահապետյան (video) Աննա Հակոբյա՛ն, էդ ի՞նչ են քեզ ստիպել․ Արամ Սարգսյան (video) Սասուն Միքայելյա՛ն, մի բենզակալոնկի համար էլ ո՞նց ես խայտառակվելու (video) Ինչո՞վ են կարևոր ՀՀ-ի գալիք ընտրությունները Մոսկվայի համար․ Հայկ Այվազյան (video) Աննա՛, ասե՞մ՝ ինչ էիր կորցրել Ծիծեռնակաբերդում․ քաղաքացի (video) «Խորոված լափելով, ո՞ր քաղաքացուն ես հիշելու, Նիկո՛լ»․ Արամ Սարգսյան (video) Ի՞նչ զգուշացրեց Մարիա Զախարովան (video) «Ադրբեջանի ԱԳՆ-ի վայնասունը․ ի՞նչ են պահանջել Նիկոլից»․ Հայկ Նահապետյան (video) Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին. Aydinlik Gazetes Նահատակ սրբերի հիշատակով մենք կանգնած ենք հավատքի վկայության առջև, որովհետև նրանք ընտրեցին հավատքը. Հայր Գարեգին Իրանը ջարդեց ԱՄՆ-ի ամենամեծ ուժը․․․ որը՞ կլինի Պուտինի քայլը․ Հայկ Այվազյան (video) Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հոգեհանգստի պատարագ է մատուցվել Դիարբեքիրի փաստաբանների պալատը Թուրքիային կոչ է արել առերեսվել անցյալի հետ Ապրիլի 24-ը միայն սգո օր չէ, սա այն օրն է, որը մենք ընտրում ենք ապրելու համար․ Տաթևիկ Կարապետյան Հայոց Ցեղաuպանnւթյան սուրբ նահատակների ոգեկոչման արարողություններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը կմարսի՞ Պուտինի այսօրվա հայտարարությունը․ Արամ Սարգսյան (video) Սա հնարավորություն է հիշելու, փոխանցելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը կապում է Ֆրանսիան ՀՀ-ին Արաղչին պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է հրադադարի վերաբերյալ հարցեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am