Նիկոլն էլ ա մեր ընկերը. Սեյրան Սարոյան
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանին լրագրողները հիշեցրին Սերժ Սրագսյանի ելույթը, թե Հայաստանն ունի արտաքին ու ներքին թշնամիներ, և հետաքրքրվեցին՝ ովքե՞ր են ներքին թշնամիները։ «Դուք եք, ո՞վ ա», - պատասխանեց Սարոյանը։ «Ընդդիմության դաշտում ունեմ ընկերներ, որոնց հետ հարաբերությունները նորմալ են: Նիկոլն էլ ա մեր ընկերը»,-ասաց նա: Հարցին՝ ինքը գիտի՞, պատասխանեց. «Հա, ես իրան համարում եմ մեր ընկերը։ Ա՛յ մարդ, քաղաքականությունից դուրս չենք կարա՞ ընկերություն անենք»։ «Ամեն մարդ իր մտածելակերպն ունի:Ֆսյո, էդի չի խանգարում, որ մենք ընկերներ լինենք»,ասաց նա:
