Սա մեր վերաբերմունքն էր վերջին երկու ընտրություններին. Փաշինյան
Արդեն տեղեկացրել ենք,որ այսօր մեկնարկած 6-րդ գումարման ԱԺ-ի անդրանիկ նիստի մեկնարկին չէր մասնակցել միայն «Ելք» կուսակցությունների դաշինքը: Կաթողիկոսի և նախագահի ելույթի ընթացքում նրանք խմբակցության նիստ էին հրավիրել: Սակայն նրանց ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը գնաց ԱԺ նիստերի դահլիճ: Ի՞նչն էր պատճառը, որ նիստի մեկնարկին նրանք չկային,Փաշինյանից հետաքրքրվեցին լրագրողները: «Սա մեր վերաբերմունքն էր վերջին երկու ընտրություններին»,- ասաց նա:
