Նախագահի հեռանալուց հետո «Ելք»-ը մտավ նիստերի դահլիճ.նրանց առաջարկը մերժվեց
6-րդ գումարման ԱԺ առաջին նիստին այսօր Կնյազ Հասանովը հայտարարեց, որ ՀՀԿ-ՀՅԴ իշխանական կոալիցիան կգործի մինչեւ այս գումարման ավարտ,մեկ առ մեկ ընթերցեց բոլոր պատգամավորների անունները։ Առաջին գրանցումը տեխնիկական խնդիրների պատճառով ձախողվեց։ 2-րդ գրանցման ժամանակ հայտարարվեց, որ քվորում կա։ Նիստը վարողը ներկայացվեց հաշվիչ հանձնաժողովում ՀՀԿ-ի առաջարկը, ըստ որի հաշվիչ հանձնաժողովը բաղկացած կլինի 5 հանրապետական անդամի, երկու ներկայացուցիչ «Ծառուկյան» դաշինքից և մեկական ներկայացուցիչ «Ելք» դաշինքից և ՀՅԴ կուսակցությունից: «Ելք» դաշինքը նիստերի դահլիճ եկավ այն ժամանակ,երբ նախագահն ու կաթողիկոսն արդեն հեռացել էին: Ելք դաշինքից Նիկոլ Փաշինյանը դեմ արտահայտվեց այս որոշմանը, առաջարկեց իր տարբերակը, որ հաշվիչ հանձնաժողովում լինեն բոլոր խմբակցություններից երկուական ներկայացուցիչ: Մեր առաջարկած տարբերակը միայն դնել քվեարկության,ասաց Վահրամ Բաղդասարյանը: Էդուարդ Շարմազանովն էլ ողջունելով «Ելք»ի իր գործընկերներին առաջարկեց երկու տարբերակն էլ դնել քվեարկության: Ելք դաշինքից Արտակ Զեյնալյանը նկատեց, որ իրենք արդյունավետ առաջարկ են անում և որ ճիշտ կլինի իրենց առաջարկը ընդունվի: Քվեարկությամբ ընդունվեց ՀՀԿ խմաբկցության առաջարկը:
