Ակնկալում եմ ճաշակ ու պրոֆեսիոնալիզմ.պահանջեց նախագահը,պատգամավորները երդվեցին
6-րդ գումարման ԱԺ առաջին նիստն այսօր Սերժ Սարգսյանը մանրամասն անդրադարձավ ՀՀ նոր Սահմանադրությանը` խոսելով ԱԺ եւ իր` որպես ՀՀ նախագահի լիազորություններին։ «Դահլիճում պետք է լինի փոխըմբռնման մթնոլորտ, չլինի հուսախաբություն, եւ յուրաքանչյուրը պետության շահերը վեր դասի անձնական նեղ շահերից: Պառլամենտական բանահյուսությանը միգուցե բնորոշ են սուր արտահայտությունները, սակայն ես ակնկալում եմ ճաշակ ու պրոֆեսիոնալիզմ։ Ակնկալում եմ նաեւ, որ այս ԱԺ-ում չի լինի միմյանց վիրավորանք։ Ես նկատել եմ, որ նախորդ ԱԺ-ում եղել են պատգամավորներ, որոնք միայն դեմ են քվեարկել բոլոր նախագծերին, դա անընդունելի է։ Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ապա ես գոհ եմ մեր կուսակցության արդյունքներից։ Իսկ մյուս կուսակցություններին տրված ձայներն ես հարգում եմ»: Պատգամավորները հանդիսավորությամբ երդվեցին,որից հետո Սերժ Սարգսյանն ու կաթողիկոսը հեռացան դահլիճից։ Նրանց հետ դահլիճը լքեցին նաեւ Կառավարության անդամները։
