«Չգիտեմ հիմա, աշխատանքին մի ծանոթանամ, կասեմ».Արգամ Աբրահամյանը իր գործունեության մասին
«Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով պատգամավոր ընտրված Արգամ Աբրահամյանը կողմ է Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Արա Բաբլոյանի թեկնածությանը: «Այո, ես կողմ կլինեմ»,լրագրողներին ասաց նորընտիր պատգամավորը: Ղերջինս դժվարացավ պատասխանել հարցին, թե ո՞րն է լինելու իր առաջին օրենսդրական նախաձեռնությունը.«Չգիտեմ հիմա, աշխատանքին մի ծանոթանամ, կասեմ»: Դեռևս պարզ չէ, թե խորհրդարանական ո՞ր հանձնաժողովում է աշխատելու Արգամ Աբրահամյանը: «Չգիտեմ, կքննարկենք, կասենք ձեզ: Այս պահին թույլ տվեք սկսեմ աշխատանքս», ասաց Արգամ Աբրահամյանը:
