Հակոբ Բեգլարյանն ազատվել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հակոբ Բեգլարյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Այդ մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից: Հակոբ Բեգլարյանը Հանրապետական կուսակցությունից ռեյտինգային ընտրակարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր :
