Հայաստանում ոչ մի պաշտոնյա իր աշխատավարձով չի կարող դղյակ կառուցել.
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Ինձ համար անձնականի և հասարակականի սահմանները միանգամայն պարզ են։ Պաշտոնյայի՝ 4 հարկանի դղյակ ունենալը նրա անձնական գործը չէ, որովհետև Հայաստանում ոչ մի պաշտոնյա իր աշխատավարձով չի կարող դղյակ կառուցել։ Պաշտոնյայի կամ որևէ այլ հանրային դեմքի ընտանեկան կյանքը, հարաբերությունները հարազատների հետ ճիշտ հակառակը՝ նրա անձնական գործն են, դրանք որևէ ձևով կապված չեն տվյալ անձի հասարակական դրսևորումների հետ։ Պիտի կրկնեմ նախորդ հոդվածում իմ ասածը՝ մարդն ազատ է ապրել այնպես, ինչպես իրեն է դուր գալիս, ոչ թե այնպես, ինչպես որևէ մեկն իրեն ստիպում է կամ իրենից պահանջում է։ Պարտադրող միակ գործոնը պետության օրենքներն են»:
