Խաչիկ Մանուկյանը շարունակում է դիմադրել. այսօրվա նիստին մանդատից չի հրաժարվի
«Ժամանակ»-ում կարդում ենք. «Թեև երեկ «Կանյաչնի»-ում Գագիկ Ծառուկյանը նիստ էր հրավիրել՝ հստակեցնելով, թե ով է գնում ԱԺ և ով պետք է վայր դնի մանդատը, սակայն վերջնական հստակություն այդպես էլ չի մտել։ Մասնավորապես, անորոշ է, թե ինչ է լինելու Խաչիկ Մանուկյանի ու Հարություն Ղարագյոզյանի հետ։ Նրանք երեկ չէին մասնակցում նիստին։ Խաչիկ Մանուկյանը դեռ երկրում չէ, այսինքն՝ շարունակում է դիմադրել, և մյուսների օրինակով այսօրվա նիստին մանդատից հրաժարվելու հայտարարություն չանել։ Ինչ վերաբերում է Աբրահամ Մանուկյանի որդուն, ապա նա, կարծես թե շարունակելու է մնալ պատգամավոր, վայր չի դնի մանդատը։ Դա ակնհայտ դարձավ նաև «Ծառուկյան» դաշինքի նիստը լուսաբանող տեսանյութից։ Կրտսեր Մանուկյանը ոչ մի բառ չասաց, իսկ մնացածը «հանդես եկան մեղայականով»»։
