Շուշան Սարդարյանն ազատվել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Շուշան Սարդարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Համապատախան որոշումը ստորագրել է Կարեն Կարապետյանը։ Նշենք, որ Շուշան Սարդարյանը ՀՀԿ ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։
