Ինչպես փնթի խոսում է, այնպես փնթի էլ «կառավարում» է երկիրը

Որքան էլ անհավատալի է, «առանձին վերցրած մեկ դեպքում» Փաշինյանն անսացել է բանականության ձայնին և ճիշտ որոշում է կայացրել` իր առողջապահության «մահարարին» հանձնարարել է երկարացնել Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը։

Բայց «տարակուսած է»` ախր ինչպե՞ս կարող էր «որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի»։

Առողջապահության «մահարարի» որոշումից` գործից հանել աշխատանքային կոլեկտիվի գնահատմամբ իր ոլորտում «թռիչքային աճ գրանցած» տնօրենին, չի՛ տարակուսել։

Յուր երկրորդ կեսի «ձիով քայլից»` ոչ այն է` այդ որոշումը չչեղարկելու դեպքում աշխատանքից ազատվելու դիմում գրած բժիշկների, ոչ այն է հենց Փաշինյանի «ինադու» կենտրոնի ֆինասավորումն իր մասով դադարեցնելու`«Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները վայր դնելու որոշումից «տարակուսած» չէ. հիվանդ երեխաներին հիմնադրամի կողմից ցուցաբերվող դրամական օժանդակությունից կտրելը երևի խնդիր չի համարում։

Իսկ ահա բժիշկների «քայլից» քիչ է ասել` «տարակուսած» է. ցնցված է մինչև հոգու խորքը։ Ասում է. «Եթե նրանք երեխաներին բուժում են այնպես, ինչպես խոսում են, մտածելու շատ լուրջ բան ունենք»։

«Տեղը չի բերում»` ի՛նքը ինչպես է խոսում, ի՜նչ փնթի, գողական բառապաշար է օգտագործում ընդդիմախոսներին քլնգելու համար, ի՜նչ զզվանքով և արհամարհանքով է արտահայտվում իրեն դեռևս հավատացող, բայց աղքատությունը գլուխներից այդպես էլ չհանած պողոսների մասին, շարժուձևի և միմիկայի ի՜նչ արտառոց դրսևորումներ է թույլ տալիս իրեն, երբ հունից դուրս է գալիս և ազատություն տալիս «հորմոններին»։

Թե չէ կհասկանար, որ «մտածելու շա՜տ լուրջ բան ունենք»-ն այն խո՛սքը չէ. ուշքի գալու և իրեն «հեռու մի տեղ» ուղարկելու «շա՜տ և շատ լուրջ» խնդիր ունենք, որովհետև ինչպես փնթի և անմակարդակ խոսում է, այնպես փնթի և անմակարդակ էլ «կառավարում» է երկիրը...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1839 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին «Ցեղшսպան Հաջիևի խայտառակությունը. Հայաստանին պատերազմ է հայտարարված». Էդգար Էլբակյան (video) Վայ, արա... Ի՞նչ ա, ասա՛, բա՞ն էիր ասում… ժպտացեք, շատ չի մնացել. իրավիճակը ԱԺ-ում լարվեց (video) Ռուսաստանի դեմ 35 000 ապօրինի պատժամիջոց է կիրառվել․ Զախարովա Փաշինյանը իշխանությունը պահելու համար հասել է նոր սահմանների. խաղից հանելու են… Գեղամ Մանուկյան (video) Բա Փաշինյանի ոսկե արձանը չարժի՞ դնենք. Էդգար Ղազարյանի խոսքը իրար խառնեց ՔՊ-ին (video) Օսմանյան կայսրության ստեղծած համակենտրոնացման ճամբարների մասին 1-ին գիրքն է լույս տեսել Բա «Վեոլիա ջուրը» ինչի՞ չեք խլում. ՀԷՑ-ը խլելուց հետո, դուք… Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (video) Հանդիպում չի՛ լինելու. Նարեկ Կարապետյանի պատասխանն Աննա Հակոբյանին (video) Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասին․ «Ազատություն» Երևանում «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1396-ի «Քո անունը չեմ թողնի մոռացության մեջ»․ այսօր Ալբերտ Հովհաննիսյանի ծննդյան օրն է Մեղրի-Երևան ճանապարհին բախվել են Infiniti-ն, Chevrolet Volt-ը, Mitsubishi-ն, ՎԱԶ 2107-ը և ՎԱԶ 2103-ը «Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ» «Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին. «Իրավունք» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում… խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Երբ թեման հասնում է նահատակությանը, հարգանքի տուրք մատուցելը դառնում է խիստ «վտանգավոր» ՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է ուկրաինական 173 անօդաչու թռչող սարք Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն են 2019-ին Փաշինյանը Գյումրիին սարեր, ձորեր ու աղքատության կրճատում էր խոստանում (video) Թրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am