«Ես մանկաբույժ եմ և գիտեմ` ինչպես վարվել չարաճճիների հետ». Արա Բաբլոյան
6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը վարում է Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը։ Մինչ նիստի մեկնարկը, լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը նշեց, որ իր համար ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրումն անսպասելի էր: Իմացել եմ մի քանի օր առաջ: Կարծում եմ Գալուստ Սահակյանին փոխարինել դժվար կլինի,-ասաց նա: Ինչպես եք աշխատելու` «չարաճճի» պատգամավորներին կարգի հրավիրելու համար, հրացրեցին լրագրողները: «Ես մանկաբույժ եմ չարաճճի երեխաների հետ աշխատելու իմ մեթոդն ունեմ»,-պատասխանեց Բաբլոյանը:
