Արցախի նախագահի համբերության բաժակը լցվել է եւ նա քայլ է արել

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ ԱԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի փոխհարաբերությունները նոր փուլ են թեւակոխել։ Մի կողմից, Հարությունյանն ընդլայնում է Բաբայանի լիազորությունները, եւ ԱԱԽ աշխատակազմը մոտ 10 անգամ ընդլայնվել է՝ հասնելով 56 հաստիքի՝ նախկին 3-4-ի փոխարեն, մյուս կողմից՝ Բաբայանի մարդկանց են ազատում։ Արայիկ Հարությունյանի հրամանով Աշոտ Դադայանն ազատվել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնից, մեկ այլ հրամանով նա իր մտերիմ գործարարներից մեկին՝ Սասուն Բարսեղյանին, նշանակել է այս պաշտոնում։

Նախկինը Սամվել Բաբայանի թիմից էր, նրա կուսակիցը, այս պաշտոնում նշանակվել էր 2 ամիս առաջ։ Ասում են՝ Բաբայանը նրա առաջ կանաչ լույս էր վառել՝ ով դուրդ չի գալիս, ազատիր, մարդն էլ կոտորած էր սարքել եւ նեղացրել Հարությունյանի մարդկանց։


ԱՀ նախագահի համբերության բաժակը լցվել է եւ, ինչպես Դադայանը մեզ փոխանցեց, «առանց պատճառի» իրեն ազատել է աշխատանքից։ Ճի՞շտ է, որ Դուք «կոտորած» եք արել Հարությունյանի «մարդկանց» շրջանում, ու դա է ազատման պատճառը։ «Իմ մոտ առաջնահերթությունն անաչառությունն է եւ հավասարության սկզբունքը, մնացածը չգիտեմ՝ ով ինչպես կմեկնաբանի»։

Կադրային ջարդ իրականացրե՞լ եք, թե՞ նեղացրել եք որոշ մարդկանց։ «Ես ոչ մեկին չեմ նեղացրել, բայց կային մարդիկ, որոնք չէին համապատասխանում իրենց պաշտոնին, զգուշացրել եմ, կարգի եմ հրավիրել։ Որ ասեմ՝ ազատել եմ գործից, դա էլ չեմ արել, պարզապես խախտում արձանագրելուն պես կարգի եմ հրավիրել՝ օրենքի շրջանակներում»։ Դադայանն ասաց, որ իրեն փոխարինողը գործարար է։ Հարցրինք՝ իսկ օրենքը բիզնեսմենին թույլ տալի՞ս է պաշտոն զբաղեցնել։ «Արցախում ամեն ինչ էլ հնարավոր է»։ Իր ազատման հարցով չի զրուցել Բաբայանի հետ։ Իսկ ի՞նչ է անելու։ «Մտածում եմ՝ հեռանամ էս երկրից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 979 անգամ
Լրահոս
«Զոդի» կամրջի մոտ բախվել են «Mazda EZ6»-ը, «Mercedes»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ վերջինս կողաշրջվել է․ կա 4 վիրավոր Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է թեթև մարդատար մեքենաների համար Խաչիկ Գալստյանը կմնա կալանքի տակ․փաստաբան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատապարտումը գործարքի մի բաղադրիչն էր, Նիկոլի մրցանակի գինն էր, որ բոլորս ենք վճարում. Արթուր Խաչատրյան Գարիկ Մարտիրոսյանը դատապարտվել է 18, Լևոն Բալայանը՝ 16, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Էրիկ Ղազարյանը 15 տարվա ազատազրկման «Ասում է՝ կոկորդումս ինչ-որ բան կա, շունչս կտրում է». ահազանգում է Բաքվում 19 տարվա ազատազրկման դատապարտված Մադաթ Բաբայանի որդին Երեկ մրցանակ ստացողների պարանոցին է դրված այսօր Բաքվի բանտում տեղի ունեցած վերդիկտը. Բագրատ Սրբազան Խորը ցավով տեղեկացանք Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացրած ակնհայտ շինծու դատավճիռների մասին. Մայր Աթոռ Ալիևը խաղում է իր պատերազմը․․․ ո՞րն է դրա գինը․ Նարինե Դիլբարյան (video) «Ինչի՞ց է վիրավորված Ալեն Սիմոնյանը․ ի՞նչ ասաց Լավրովին» (video) Եթե այդպես է՝ Բաքվում պետք է դատեն հենց Աշոտ Փաշինյանին․ Կարապետ Պողոսյան (video) Փաշինյա՛ն, 5000 մեր լույս եղբայրներն էլ կուզեին փառատոների մասնակցել, բայց իրենք Եռաբլուրում են (video) «Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը թոշակը եռապատկելու են» (video) Ես միջնորդելու եմ, որ Նիկոլն Աշոտիկին հանձնի Բաքվին․ Կարապետ Պողոսյան (video) Ո՞վ է Քյոխի դեմ կեղծ լուրեր տարածողը․ Արշակ Զաքարյան (video) Դատարան է ներկայացվել Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը Գործադիրը սահմանեց 2026-ին Սևանա լճում ձկան որսի չափաքանակները Լավրովի կոշտ գնահատականները․ Մոսկվայի համար տարօրինակ է լսել ինչ որ սպառնալիքների մասին (video) Սա «խաղաղության» գործընթացի՝ անզեն աչքով տեսանելի ողբերգությունների շարքն է. Վահե Սարգսյան ԱԺ հանձնաժողովը մերժեց ընդդիմության նախագիծը Ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում քաղաքացուն խոշտանգելու համար Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Վրաստանի քաղաքացին բեռնատարով կողաշրջվել է Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը Բաքվում շինծու քրեական գործով դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am