Կոչված եք ծառայելու մեծ պատասխանատվությամբ. Գարեգին Բ
Պատգամավորներին ուղղված իր խոսքում կաթողիկոսը նկատեց, որ Սահմանադրության փոփոխությամբ Ազգային ժողովի դերը բարձրացել է, և օրենսդիր մարմինը կարևոր քայլեր է ձեռնարկվելու Հայաստանի քաղաքական կայանքի համար, ապահովելու է բարենպաստ միջավայր,նման կերպ սկսեց իր խոսքը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն 6-րդ գումարման Ազգային ժողովի նիստի մեկնարկին:
«Բոլոր ձեռքբերումներով հանդերձ՝ մեր կյանքից, սակայն, դեռևս թոթափված չեն խնդիրները։ Ծանրակշիռ ուղի պետք է անցնել՝ ապահովելու խաղաղություն սահմաններում, պաշտպանելու մեր ժողովրդի իրավունքները։ Բարձրագույն օրենսդիր մարմնում դուք կոչված եք ծառայելու մեծ պատասխանատվությամբ։ Օրենքները պետք է ամրացնեն ու առաջընթաց բերեն մեր կյանքին, արտահայտեն մեր ժողովրդի իղձերը, ամրապնդեն մեր միասնությունը։ Խորհրդարանը նաև կարևոր հարթակ է, որտեղ բազմակարծությունը առավել պիտի ընդլայնի մեր երկրի զարգացման հեռանկարը։Մեր մաղթանքն է որ համերաշխ գործակցությամբ միավորվեք՝ հանուն մեր ժողովրդի խաղաղ, լուսավոր ապագայի։ Աղոթում ենք, որ Աստված զորացնի ձեզ հայրենասեր ոգով», - հայտարարեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
