Մեկնարկել է 6րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը. ՈՒՂԻՂ
Ազգային ժողովում մեկնարկել է վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Նիստը վարում է Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը, ով նորընտիր Խորհրդարանի ամենատարեց պատգամավորն է: Նիստին ներկա են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բն: Նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը հրաժարական կներկայացնի: Նիստի ընթացքում պատգամավորները կընտրեն Ազգային ժողովի նախագահ և փոխնախագահներ: ՀՀԿն ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրի Արա Բալոյանի, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ Արփինե Հովհաննիսյանի և Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը: Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքը կառաջադրի Միքայել Մելքումյանի թեկնածությունը: Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում ՀՀԿն քննարկման կներկայացնի խորհրդարանի մշտական հանձնաժողովների թիվը 12ից 9 դարձնելու հարցը:
