Մելիք-Ադամյան փողոցում, մասնավորապոս ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց այս պահին ոստիկանական ուժեր են կուտակվել։ Բանն այն է, որ «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամները, որոնք այսօր առավոտյան ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց, հիմա արդեն տեղափոխվել են Մելիք-Ադամյան՝ կառավարության շենքի հետնամաս, որտեղ հույս ունեն, որ կարող են հանդիպել Փաշինյանին։
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է ակտիվիստ Մանուել Մանուկյանի գլխավորությամբ մի շարք քաղաքացիներ պահանջում են, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կորոնավիրուսով և դրա հետևանքներով պայմանավորված տրվի մեկ տարով վարկային արձակուրդ։
Մանուկյանն ու նրա կողմնակիցները վերոնշյալ պահանջով կազմակերպած բողոքի ակցիաների ժամանակ բազմիցս աչքի են ընկել բողոքի յուրահատուկ գործողություններով, մասնավորապես նրանց մի քանի անգամ հաջողվել է անակնկալի բերել ոստիկաններին, Լիմուզին ու բեռնատար կայանել ԿԲ-ի դիմաց, կանգնեցնել երթևեկությունը։ Այդ ակցիաների ժամանակ անգամ գունավոր ծուխեր էին նետվում, մեկ անգամ էլ վնասվել էր քաղաքացիներից մեկի ավտոմեքենան։
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը