ԱԺ-ում Թոխմախի Մհերի երկսենյականոց աշխատասենյակը կզբաղեցնի Բեգլարյանի եղբայրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանի բարեկարգ աշխատասենյակները կրկին թափով մարդկանց է հասել: Թոխմախի Մհերի երկսենյականոց աշխատասենյակում նոր գումարման խորհրդարանում օրենսդիր բուռն գործունեություն կծավալի Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, ով պատգամավոր է դարձել Երեւանի Կենտրոն համայնքից: Նույն գծի վրա մի քանի սենյակ այն կողմ գտնվող՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ընդարձակ աշխատասենյակում էլ կբազմի Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Բաբայանը, ով, փաստորեն, ՀՅԴ ընկերներից մի քիչ հեռու կնստի: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
