Արտասովոր գողության դեպք Նուբարաշենի բանտում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեկատարողական հիմնարկի կալանավոր, Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 50-ամյա Վոլոդյա Շախպերյանի դիմումի հիման վրա: Վերջինս հայնտել է, որ անհայտ անձը այս տարվա մարտի 19-ից մինչև մարտի 21-ն ընկած ժամանակահատվածում թիվ 62 բանտախցից գողացել է անձնական օգտագործման կենցաղային իրերը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
