Վահրամ Բաղդասարյանը՝ Արա Բաբլոյանի մասին
խոսելով ՀՀԿ խմբակցության ղեկավարում իր վերանշանակման մասին, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ Աժ-ն նոր է և կտարբերվի նախորդից. «Մեծացել է պատասխանատվությունը, այսինքն՝ նաև աշխատանքի արդյունավետությունը պետք է մեծանա»: Անդրադառնալով Արա Բաբլոյանի նշանակմանը` նա ասաց, որ բոլորը կողմ էին և նկատեց, որ Բաբլոյանը փորձառու է ոչ միայն բժշկական ասպարեզում: «Արդեն 3-րդ գումարումն է, որ նա Ազգային ժողովում պատգամավոր է, նաև ղեկավարման փորձ ունի ոչ միայն բժշկական համակարգում, այլ նաև հանձնաժողովի նախագահ է եղել 2 գումարում անընդմեջ»։
