Առնվազն երկու անձ որքան էլ ձախողեն՝ կմնան այդ պաշտոնին, քանի որ Փաշինյանն այդպես է ուզում.Խաժակյան (video)
Այսօր Ազգային ժողովը քննարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդումը՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Միևնույն ժամանակ ԱԺ դարպասների մոտ իրենց կուսակիցները ակցիա էին անում: ԼՀԿ անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այն, ինչ մարդիկ պատկերացնում էին, որ հեղափոխությունը պետք է բերի, չի իրականացել:
«Արայիկ Հարությունյանի ղեկավարած ոլորտներում ձախողումների շքերթ է: Կրթության ոլորտում հեղափոխություն, բարեփոխումներ չկան, և դրա համար մենք անհրաժեշտ ենք գտել ներկայացնել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը: Եթե «Իմ քայլը» խմբակցությունը չի առաջնորդվում մեկ կենտրոնից հնչող տեսակետներով, այլ իսկապես գնահատական է տալիս ոլորտի ձախողումներին, ապա պետք է մեծամասնությունը ևս համաձայնի, ու այդ հրաժարականը տեղի ունենա»,- ասաց Խաժակյանը:
