Թավշյա թրաշիկ, «Մերսեդես՝ Յաշիկ»

Նիկոլ Փաշինյանի լենինպապիկությունը «բռնել» էր: Դե այն, որ ասում էր՝ «սովորել, սովորել, սովորել»: Փաշինյանը չէ, Լենինն էր ասում: Ուլյանով Վլադիմիրը, էլի: Էն, որ պրոլետարիատի առաջնորդն էր ու համաշխարհային հեղափոխություն էր անում:

Փաշինյանը «թավշյա» հեղափոխական է: Դրա համար էլ, միգուցե, նա ուղիղ գծով չի ցանկանում ասել, թե՝ սովորել, սովորել, սովորել:

Այ, դպրոց էր գնացել: Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը: Ու գրեթե անմիջապես էլ որոշել էր յուրովի փայլատակել: Նախ, բավականին ծեծված բան էր ասել, թե՝ 21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ»: Ասել կուզի՝ սովորեք, երեխաներ:

Բայց տեղում պարզվել էր, ու հենց Փաշինյանի խոսքից, որ գուցե ոչինչ անել հնարավոր չէ, առանց կրթության, սակայն «Գելենվագեն» կամ ինչպես ինքն էր ասել՝ «Յաշիկ Մերսեդես» ունենալ հնարավոր է:

Բնօրինակ արտահայտությունն այսպիսին է. «...առանց կրթության հնարավոր է «Յաշիկ» Մերսեդես առնել: ... Բայց եթե հնարավոր է առանց կրթության ձեռք բերել G կարգի Մերսեդես, առանց կրթության հնարավոր չէ ստեղծել G կարգի Մերսեդես»:

Նիկոլ Փաշինյանի այս արտահայտությունը ճանաչվեց օրվա թևավոր խոսք ու շատ արագ, ինչպես ասում են՝ վիրուսային արագությամբ սկսեց տարածվել սոցցանցերում, որոնց կարելի է ասել և՝ բոց-ցանցեր:

Չէ, սա վարչապետի խոսք չէ: Սա բալլադ է. «Թավշյա թրաշիկը ու «Մերսեդես Յաշիկը»:

Լավ, գոնե Ռաֆայել Իշխանյանի անունը մի փոքր զգաստացներ: Դա ի՞նչ մի օրինակ է, էլի, երկրի վարչապետի կողմից՝ աշակերտներին ուղղված խոսքում:

Բայց հարցը միայն իմիջի ու պետական բարձրագույն պաշտոնի հեղինությունը չէ: Որի դեպքում սազական չէ, էլի «Մերսեդես Յաշիկ»-ներով խոսել, այն էլ երեխաների հետ:

Հարցը նաև ասվածի հակասականությունն է: Եթե առանց կրթության կարելի է առնել «Յաշիկ» կոչվող «Մերսեդես», ապա էլ ինչի՞ն է պետք կրթությունը: Այսինքն, մակերեսի վրա երեխաների մի մասը հետևություն կանի, թե ճիշտը չսովորելն է, որպեսզի «Յաշիկ Մերսեդես» ունենա, իսկ եթե շատ վատ սովորի, ապա՝ սպիտակ «Նիվա», եթե առհասարակ դպրոց չգնա, նույնիսկ «Մայբախ» կունենա «Բուգատին» էլ՝ հետը: Իսկ կրթություն ունեցողները, թող հեծանիվով ու գլորիկով գնան գործարան և նորանոր «թույն» ու «ծիծակ» ավտոներ հորինեն... կրթություն չունեցողների համար:

Մի քիչ ավելի մանրամասն վերլուծող երեխան ծանրութեթև կանի խնդրի տվյալները: Եթե կրթություն ունենալու առավելությունը միայն որևէ բան արտադրել կարողանալն է, ասենք հենց թեկուզ «Յաշիկ», ապա ո՞ւմ է դա պետք, երբ կարելի է առանց կրթության ունենալ նույն այդ «Յաշիկը»:

Մի խոսքով, Փաշինյանը հերթական անհաջող արտահայտությունն է արել: Բայց բնութագրական է:

Ասենք, ինչո՞ւ միայն «Գելենվագեն»: Եթե կարելի է առանց կրթության իշխանություն ունենալ, եթե կարելի է ոչ այնքան առանց կրթության, այլ ընդհանրապես առանց իրենցից որևէ բան ներկայացնելու լինել նախարար, պատգամավոր, «թավշյա» ասիչ: Էլ ի՞նչ կրթության ու դրա առավելության մասին է խոսքը:

Լավ, այս արտահայտության հարուցած հորդաբուխ սարկազմի շիթերը դեռ մի կողմ թողնենք:

Այս «Յաշիկի» տակ, կարծում ենք, այլ շերտեր էլ կան: Զուտ հոգեբանական: «Յաշիկ Մերսեդեսը» հենց այնպես չի ասվում: Կարելի էր և այլ օրինակ բերել: Ավելի հաջող: Բայց Նիկոլ Փաշինյանը սովորաբար հընթացս է արտահայտվում: Եվ ասում է այն, ինչ առաջինն է մտքին գալիս կամ այնտեղից հեռացած չէ: «Յաշիկը» մոտիկ էր:

Ու այդ «Յաշիկը» կամ «Գելենվագենը» երկար տարիներ նրա երազանքների շարքում գագաթնակետերից է եղել, թերևս: Նստել, հերթական «թույն» հոդվածն է շարադրել «յաշիկատերերի», առանց կրթություն նրանց՝ «Յաշիկ» ունենալու մասին՝ հոգու խորքում նախանձելով նրանց «Յաշիկատիրությանը»:

Եվ ահա, բախտը ժպտաց: Իշխանության ղեկին է, որը վարում է համարյա «Յաշիկի» նման, ավելի ճիշտ, ոչ միայն կրթություն չունեցող, այլև ճանապարհային երթևեկույթան կանոնների ու ֆիզիկայի օրենքների գոյության մասին չկասկածող ստերեոտիպիկ «Յաշիկատիրոջ» նման է վարում: Այսինքն՝ մի կերպ ու շրջակա բոլորի վրա գոռգոռացող, «սիգնալ տվող», բնականոն երթևեկության հոսքը իրար խառնող տարբերակով:

Պատահական չէ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում Փաշինյանը պետական միջոցներով ծառայողական նոր «Մերսեդես» ձեռք բերեց, «Յաշիկից» էլ ճոխ: S-դասի թանկարժեք նոր Մերսեդես:

Անձնական չէ, իհարկե, բայց երազանքի «ճանապարհային քարտեզի» իրականացման շրջածիրում է:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 2130 անգամ
Լրահոս
Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Աստված կհատուցի յուրաքանչյուրին՝ նրա գործերի համաձայն. Բագրատ Սրբազան Հավանական է՝ Մոսկվայում կավելացնեն նաև ՀՀ-ում ՌԴ-ի 102-րդ ռազմաբազայի ներկայության հարցով հանրաքվեի թեման․ Բենիամին Մաթևոսյան Մասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համար «Կաթողիկոսի կողմից հորինած դատավարության մասնակցությունը լեգիտիմացնում է կեղծիքը». Ավետիսյան ԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծը «Չտրվե՛ք սադրանքների, ամո՛ւր մնացեք հավատով ու հույսով»․ Վեհափառ Հայրապետ Մենք նրանց կnկորդից բռնած ենք պահում․ շուտով կտեսնենք հրադադարի համաձայնագիր․ Բեսենթը՝ Իրանի մասին Սարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյnւնի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոց «Wildberries»-ը վաճառքով զբաղվողների ապրանքն անվտանգ վայրում պահելու միջոց է գտել «Կարող եք հուզվել Գարեգին Բ-ի դեմ քրեական հետապնդումից, անտարբեր լինել, բայց չեք կարող չտեսնել, որ էս դատավարությունը քաղաքականապես մոտիվացված է». Հակոբ Կարապետյան Ընտրական իրավունքը սահմանափակող օրենքի վերաբերյալ հայցն արդեն ՍԴ-ում է․ «Ա1+» ««Լրտեսների» ու «դավաճանների» բացահայտումները՝ իշխանության վերահսկողության գործիք». քաղաքագետ Սարյան փողոցի բնակարանում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով հոսպիտալացվել է Ռամզան Կադիրովի որդուն Չեչնիայի Հանրապետության հերոսի կոչում են շնորհել ՀՀ իշխանություններին չի հաջողվի օտարել Հայ Առաքելական եկեղեցին. արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյան ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին Միխայիլ Միշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ Միլիոնավոր դոլարների հարկեր. այլ կրոնական կառույցները ծաղկում են Փաշինյանի օրոք. «Երկիր» Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. 48-ամյա տղամարդ է ձերբակալվել Դատավորը հայ էր և հրաժարվեց քննել գործը. Նարեկ Կարապետյան Հայկ Մամիջանյանը՝ Սերժ Սարգսյանի ու Սամվել Կարապետյանի հանդիպելու մասին Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը դատական նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված դռնից Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am