Պաշտոնները բաշխվեցին
ԱԺ նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կղեկավարի Արմեն Աշոտյանը, Սոցիալական եւ Առողջապահական հանձնաժողովների նախագահ է ընտրվել Հակոբ Հակոբյանը, ով նախկինում ղեկավարում էր միայն Սոցիալական հանձնաժողովը: Պաշտպանության հանձնաժողովը կշարունակի ղեկավարել Կորյուն Նահապետյանը, ֆինանսավարկայինը՝ Գագիկ Մինասյանը, դե իսկ Վարդան Այվազյանին՝ Տնտեսական հանձանժողովի նախագահի պաշտոնում կփոխարինի Խոսրով Հարությունյանը: Հրայր Թովմասյանը նշանակվեց Պետաիրավական հանձնաժողովի նախագահ: Նրան ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կփոխարինի Հովհաննես Սահակյանը:
