Իմ մանդատը վաղուց մեր տանը դրած ա. Նապոլեոն Ազիզյան
Գագիկ Ծառուկյանի եւ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրուցյում Նապոլեոն Ազիզյանը ասաց, որ առաջիկա օրերին կքննարկեն մանդատի հետ կապված հարցերը, բայց ինքը չի հրաժարվելու մանդատից: «Ֆրակցիայի նիստ կլինի, կորոշեն, հետո ամեն ինչ կիմանաք: Իմ մանդատը վաղուց մեր տանը դրած ա»,- ասաց Նապոլեոն Ազիզյանը եւ հեռացավ:
