Ո՞վ կլինի ԱԺ նախագահը
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ ԱԺ նախագահ կնշանակվի Արա Բաբլոյանը։ Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնին, ապա նա ասաց, որ Վահրամ Բաղդասարյանը կշարունակի մնալ խմբակցության ղեկավարի պաշտոնում, քանի որ լավ է կատարում ղեկավարի իր պարտականությունները։
