Անցյալ տարի մեր ընթերցողների ուշադրությանն էինք ներկայացրել այս տեսաժապավենը: Կարծում ենք այսօր այն նորից ներկայացնելու հարկ կա: Վերջապես գիտական աշխարհի ներկայացուցիչներից ոմանք համարձակվում են հայտարարել ՀԱՅ ԱԶԳԻ իրական դերի մասին, որ խաղացել է համաշխարհային պատմության և քաղաքակրթության մեջ։ Ուրախ եմ, որ Նատալյա Բորիսովնա Սոբոլ անունով այս գիտնական տիկինը, համարձակվում է բացահայտ ձևով խոսել հայ ժողովրդի խաղացած դերի, ամենակարևորը՝ նրա ոչ եկվոր, այլ բնիկ ժողովուրդ լինելու մասին։ Վերջապես նայեք, լսեք և հասկացեք։
Մեր որոշ տիտղոսավոր գիտնականներ դեռ երեկ իրենց երկուսուկես անելով աղաղակում էին, թե հայ ժողովրդի պատմությունը սկսվում է Ուրատուից հետո, որ նույնիսկ Ուրարտուն ոչ հայկական պետություն էր: Տիկին Սոբոլը համարձակություն է ունեցել ասելու այն, ինչը սարսափում են ասել որոշ վայ գիտնականներ։ Նրանց ոչ թե գիտական կառույցների գահ պիտի առաջարկել, այլ «տաբուրետկա»…
Լսեք թե ինչեր կարող է ասել և սովորեցնել մեզ՝ հայերիս, այս պարզ կինը մեր իսկ մասին, մեր պատմության մասին։ Մենք ցանկություն չունենք ինքներս մեր մասին եղած տեղեկություններն ուսումնասիրելու, հետաքրքրվելու մեզանով, բացահայտելու վերջապես թե ովքեր են հայերը։ Եթե չենք անում դա, գոնե ուրիշների արած գործերի միջից ծանոթանալով հասկանանք մեր ով և ինչպիսին լինելը։ Նայեք, լսեք և վերջապես ճանաչեք ձեզ ձեր ամբողջության մեջ։ Խորհուրդ կտամ մեր որոշ ֆելինիական տաղանդի ստվերներին, գրանդոմանիայով տառապող որոշ բեմադրիչների (ռեժիսոր) ոչ թե գենդերային ֆիլմերով բացահայտեն հային իր Հայաստանը, այլ այս արժեքները ամրագրեն հայի մտքում, սրտում և հոգում, որպեսզի մեզ համար ոչ թե կյանքի նպատակը լինի ստամոքսը (որտեղ հաց, այնտեղ կաց), այլ ԱԶԳային պատկանելության գիտակցությունը, առանց որի մենք մարդ ենք, սակայն ոչ ՀԱՅ…
Կոմիտաս վարդապետ Հովնանյան
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը