Համեմատական. Քոչարյանը հայր ու որդի Ալիևներին էր հաղթում ու խաղաղություն պարտադրում, Նիկոլն Իլհամից խաղաղություն է մուրում

Քոչարյանի օրոք Նահանգներում Նախագահներն էին ընդունում, Նիկոլի օրոք՝ նրանց մոմե արձանները, Քոչարյանի օրոք ՄԱԿ ֊ում Հայ Դատից ու Արցախից էր խոսվում, Նիկոլի օրոք՝《հեղափոխությունից》, Քոչարյանի օրոք Իրանի Նախագահ Նեջադի հետ գազամուղ էր անցկացվում, Նիկոլի օրոք Իրանի դեսպանն Արցախն ադրբեջանական է համարում, Քոչարյանի օրոք ռուսների հետ դաշնակից էինք ու բարեկամ, Նիկոլի զանգերին նրանք նույնիսկ չեն պատասխանում, վրացիների հետ Քոչարյանի օրոք աշխատում էինք, զարգանում, հիմա միայն նախանձում ենք ու սկանդալներ շինում, Քոչարյանի օրոք Էրդողանը հաշվի էր նստում, Նիկոլի օրոք մինչևիսկ սպառնում է, Քոչարյանը հայր ու որդի Ալիևներին էր հաղթում ու խաղաղություն պարտադրում, Նիկոլն Իլհամից խաղաղություն է մուրում, Քոչարյանի օրոք Մեծ Եղեռնն էր ճանաչվում ու դատապարտվում, Նիկոլը Եղեռնի մասին գրեթե բառ չի արտաբերում, Քոչարյանի ընտանիքը դուրս էր քաղաքականությունից, Նիկոլի ընտանիքը փսեվդոքաղաքականությամբ է միայն զբաղվում, Քոչարյանի օրոք ներգաղթ էր, Նիկոլի օրոք արտագաղթը երազանք է, Քոչարյանը զրոյից ճանապարհ էր կառուցում, Նիկոլն այդ ճանապարհների մի քանի կտորը նորոգում, օտկատ ապահովում ու գլուխ գովում, Քոչարյանը խրախուսում էր փոքր ու միջին բիզնեսը, Նիկոլի օրոք միայն տուգանում են, շնչահեղձ անում, Քոչարյանի ժամանակ քաղաքացին ապրում էր, Նիկոլի օրոք ստիպված է չխմել ու չծխել, բայց բյուջե լցնել, որ պարգևավճարվի իրեն քերթող ֊ տուգանողը, Քոչարյանի ժամանակ գազը ստաբիլ գին ուներ, էժան էր ու չէր թանկանում, Նիկոլը խոստանում է նվազեցնել գազի գինը, բայց այն միայն թանկանում է, Քոչարյանի կառուցած կամուրջներով ու օդանավակայանով Նիկոլը շրջում է ու Քոչարյան մեղադրում, Քոչարյանի կառուցած Հյուսիսային Պողոտայում Նիկոլը հյուր է ընդունում, որ ասի կալանավորել է Քոչարյանին, Քոչարյանն արտաքին պարտքն էր նվազեցնում, Նիկոլն այն ավելացնում է, Քոչարյանն Աղետ գոտի էր վերականգնում, Նիկոլը Գյումրու տոնն է ֆեյսբուքով շնորհավորում, Քոչարյանի օրոք տնտեսությունն էր անգամներով աճում, աղքատությունն՝ անգամներով նվազում, ներդրումային բում էր, Նիկոլի օրոք՝ զրո ներդրում, աղքատությունը՝ մարդկանց գլխներում, տնտեսության գլխովին անկում, Քոչարյանի ժամանակ սահմանին ամենաքիչն էին կրակում, ամենաքիչ զոհերն ունեինք, Նիկոլը զոհերը հանուն ոչնչի է համարում, Քոչարյանն ազգային մտքին էր շեշտադրում անում, Նիկոլի օրոք Գայաստանն է սորոսիզացվում, Քոչարյանը երկիրը ճգնաժամերից էր դուրս բերում, Նիկոլը թերևս ճգնաժամին փառք է տալիս, արտակարգ դրությամբ ու կարանտինով իշխանություն պահում, Քոչարյանի օրոք շոուներ չկային հանրությանը շեղելու համար, դրա իմաստն էլ չկար՝ մարդիկ աշխատում էին, ստեղծում, արարում, հիմա ողջ ընտանիքով ու անգրագետ մեդիա քարոզով միայն շեղում են, տուգանում, փռում ասֆալտին, մի խոսքով՝ Նա ասֆալտ էր փռում, սա՝ ասֆալտին, վերջապես քոչարյանական Հայաստանը《Կովկասյան վագր》էր, Նիկոլի օրոք՝《Ճ》կլասսի պետություն ...

Հիմա հասկանու՞մ եք՝ ինչու՞ է Նիկոլն ի սկզբանե ողջ ուժն իրացնում Քոչարյանի դեմ, ի թիվս այլնի նաև նախանձում է՝ Քոչարյանը պատերազմ է հաղթել, ինքն՝ այդ պատերազմից դասալքվել, Քոչարյանը Հոկտեմբերի 27 ֊ից հետո պետություն է պահել, ինքն այն միայն շահարկել է, դրա վրա ձեռքերը տաքացնողներին պաշտոններ տվել, Քոչարյանը Մարտի 1 ֊ին Սահմանադրական կարգն է պաշտպանել, ինքը՝ Մարտի 1 կազմակերպել, Քոչարյանը բացճակատ եկել է ու կռվել, ապացուցել սեփական անմեղությունն, ինքը Մարտի 1 ֊ից փախուստի դիմել, ապա՝ համաներվել, Քոչարյանը հաղթանակ է կերտել, ինքը հաղթանակը պարտություն դարձրել, վերջապես Քոչարյանը հերոս է, ինքը՝ հերոսատյաց ...Աղվեսի դունչը։

Ինձ ասեք, ասեք գեթ մեկ ոլորտ, որտեղ Նիկոլը ոչ թե գերազանցում կամ հավասարվում է, գոնե մոտենում է քոչարյանական հաջողություններին, նաև խոստովանեք՝ կա՛մ Քոչարյանը Երրորդ Հանրապետության լավագույն ղեկավարն է եղել, կա՛մ մազոխիստ եք։

Գրել  է Վահե Եփրիկյանը

դիտվել է 1323 անգամ
Լրահոս
Ի՞նչ են քննարկել Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը․ Փաշինյանը մանրամասնում է (video) Արմավիրի մարզում դեռևս անհայտ կենդանիների կողմից հոշոտվել են 150 հնդկահավերն ու 30 բադերը Փաշինյանի խայտառակ արձագանքը՝ Զվարթնոցից՝ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին (video) Փաշինյանի անկումը ժամերի հարց է․․․ ինչու՞ էր երեկ նա ԱԺ-ում իրեն կորցրել․ Սուրենյանց (video) Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Ինչպե՞ս եք ջախջախելու, ֆիզիկական ոչնչացում է լինելո՞ւ. Հարց` Փաշինյանին (video) Հրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում #ՀԻՄԱ․ «Նիկոլին երկու ելք է մնացել․ երեկ նա հիստերիկացել էր, որովհետև․․․»․ Ռոբերտ Մարգարյան (video) Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ե՞րբ եք գնալու Պուտինի մոտ․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Ուկրաինացիները պահում են իրենց դիրքերը նույնիսկ ռուսական շարունակական գրnhների պայմաններում. Հեգսեթ Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին ՍԴ-ն ունի արդարությունը վերականգնելու բացառիկ շանս․ Արա Այվազյան Փաշինյանին գործարք եմ առաջարկում. Հովհաննես Ավետիսյան Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների Սրա համար իրենք պատասխան են տալու․․․ թող սպասեն․ Գերասիմ Վարդանյան (video) «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» «Opel»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ «Հրապարակ» Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը, իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Էլինար Վարդանյան «Մենք Աստծու գործակիցներն ենք». Մասյացոտնի թեմի առաջնորդ Մինչ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից կոկորդն է պատռում, Լարսում իրավիճակը սարսափելի է (video) Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am