Վաղը կլինեմ ԱԺ-ում. Արարատ Զուրաբյան
Արդեն տեղեկացրել ենք,որ տեղի է ունեցել Ծառուկյանի դաշինքի նիստ,որոշվել են դաշինքից ԱԺ փոխնախագահի թեկնածուն,և որոշվել է խմբակցության ղեկավարի անունը: Նույն դաշինքից Արարատ Զուրաբյանը ԲՀԿ գրասենյակից դուրս գալուց հետո խորհրդակցության ժամանակ քննարկված հարցերի մասին մանրամասներ չհայտնեց։ «Ես վաղը կլինեմ Ազգային ժողովում։ Այս պահին մանրամասն չեմ կարող խոսել»,- մանդատը վերցնել չվերցնելու մասին հարցին ի պատասխան ասաց Արարատ Զուրաբյանը։
