Մանդատը չեմ փռի Ծառուկյանի ոտքերի առաջ.Նապոլեոն Ազիզյան
«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Նապոլեոն Ազիզյանը մտադիր է վերցնել պատգամավորական մանդատը։ «Վերցնելու եմ մանդատը», - ԲՀԿ գրասենյակի դիմաց, մինչև նիստը սկսվելը հայտարարեց Ազիզյանը։
Լրագրողները նրան հիշեցրին իր հայտարարությունը, թե ինքը պատրաստ է մանդատը փռել Ծառուկյանի ոտքերի առաջ, Ազիզյանը արձագանքեց. «Ո՞վ ա ասել, ե՞ս եմ ասել, ճիշտ չեմ ասել:Ես պատգամավոր եմ»։
Ծառուկյան դաշինքի նիստից դուրս գալով՝ Նապոլեոն Ազիզյանը վստահեցրեց, որ վաղը՝ ԱԺ 6-րդ գումարման 1-ին նիստում ինքը չի հրաժարվի մանդատից։
«Մանդատը մեր տանը դրված է, ի՞նչ է եղել»,-լրագրողներին ասաց Ազիզյանը։
