Վոլոդյա Ավետիսյանն ազատ կարձակվի
6 անգամ առանց հիմնավորումների մերժվելուց հետո Պահեստազորի գնդապետ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը եւ նրա պաշտպանը Վերաքննիչ դատարանից խնդրում են պատժից վաղաժամկետ ազատ արձակելու որոշում կայացնել: «Որեւէ հիմնավորում, որեւէ անձ, այդ թվում իմ վստահորդը չի ստանում պարզաբանում, թե ինչու անկախ հանձնաժողովը մերժեց իրեն: Այս մարմնի որոշումը կամայական է, չկան հստակ չափանիշներ»,- դատարանում հայտարարեց փաստաբան Արաքս Մելքոնյանը: Դատախազը դեմ արտահայտվեց նշված բողոքին:Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Կարինե Ղազարյանը մերժեց պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը: Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերներն այլ որոշման չէին սպասում: Սակայն հայտնի է,որ անկախ դատարանի որոշումից՝ Վոլոդյա Ավետիսյանը մի քանի օրից՝ մայիսին 25-ին, ազատ է արձակվելու՝ 2013 թ. կիրառված համաներման արդյունքում։
