ԱԺ փոխնախագահի անունը հայտնի է
Ծառուկյան դաշինքից Վահե Էնֆիաջյանը հայտնեց,որ ԱԺ փոխնախագահը կլինի Միքայել Մելքումյանը:
ԱԺ 3 հանձնաժողովները կղեկավարեն Նաիրա Զոհրաբյանը, Վարդևան Գրիգորյանը և Վարդան Բոստանջյանը։ Վաղը կորոշվի,թե հանձնաժողովները բաժին կհասնեն Ծառուկյանականներին:
Արդեն տեղեկացրել ենք,որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Ծառուկյան» դաշինքի համամասնական և տարածքային ցուցակներով ընտրված պատգամավորների հանդիպումը: Այն մեկնարկել է կուսակցության կենտրոնական գրասենյակում:
Հանդիպման ընթացքում որոշվելու է, թե դաշինքն ում թեկնածությունն է առաջադրելու Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԲՀԿ անդամ, «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով պատգամավոր ընտրված Վարդան Բոստանջյանը: «Որոշվելու է նաև, թե ով է ղեկավարելու խմբակցությունը և ով է լինելու խմբակցության քարտուղարը:Պետության համար կարևոր հարցերում «Ծառուկյան» դաշինքը կհամագործակցի թե իշխանության, թե ընդդիմության հետ»,- նշեց Բոստանջյանը: